Սարգսյանի մասին նյութը լայքելու համար Իջևանում աշխատակցին ազատել են աշխատանքից․ «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը «Ֆեյսբուքում» լայքելու համար:

Իջևանյան մեր աղբյուրը նշում է, որ վերոնշյալ աշխատակիցը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անձնական տվյալնե­րը: Սա Նիկոլ Փաշինյանի բռնատիրական Հայաստանն է, որտեղ ժողովր­դավարություն ասվածը լուսանցքից դուրս է մնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։