«Դե եկե՛ք, դե եկեք` բոզի վաստակներ…». Նիկոլ, տեղյա՞կ ես, թե սոցիալական ցանցերում այսօր գրքիդ բառերով քանիսն են քեզ ու ձերոնց դիմում (տեսանյութեր)

Այսօր զայրացած դիտում էի , թե ինչպես են Արմավիրում Փաշինյանի համակիրներն ու ոստիկանության համազգեստով մարդիկ վազում ճշմարտությունը, իրականությունը դեռ մեղմ կերպով արտահայտած («Նիկոլ, դավաճան» վանկարկած) մարդու հետևից` նրան բռնելու ու, հավանաբար, ինքնադատաստանի ենթարկելու նպատակով  (ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք):

Հետո, դարձյալ ոչ անտարբեր կերպով, դիտեցի մի այլ տեսանյութ , որում ոստիկաններն ուժ կիրառելով, Էջմիածնում կնոջը բերման ենթարկեցին:

Ավելի ուշ կարդացի կապիտուլյանտիդ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանիդ, քեզ անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, Հայաստանի երրորդ հանրապետությունը, մեր երկրի պետականությունը կործանման եզրին հասցրածիդ «Երկրի հակառակ կողմը» (Երևան, «Անտարես», 2018) գրքի 340-րդ էջի հետևյալ տողը.

«Դե եկե՛ք, դե եկեք` բոզի վաստակներ…».:

Նիկոլ, տեղյա՞կ ես, թե սոցիալական ցանցերում այսօր գրքիդ բառերով քանիսն են քեզ ու ձերոնց դիմում… Նաև` նրա համար, որ ձերոնք ավելի վաղ ու հիմա էլ, գրեթե ամեն օր, նույն բառերով իրենց են դիմում` շարունակելով հասարակության պառակտումն ու միմյանց հանդեպ թշնամացումը… Ահա թե դու ու ձերոնցից շատերը հայհոյական ինչ բառապաշար և ատելության ինչ խոսք բերեցիք մեր իրականություն, ձերոնցից շատերը նաև արմատավորեցին այն ու դրան տվեցին զանգվածային բնույթ:

 

Արթուր Հովհաննիսյան