Դուք ձեր երեխու դագաղի կռիշկեն եք դնելու՝ դրան ձայն տալով․ պատերազմի մասնակից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են Արցախյան 3 պատերազմների մասնակից Գևորգ Իսունցը և Արցախյան վերջին 2 պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։

Բանախոսները անդրադարձել են 2020 թ․ 44-օրյա պատերազմի մանրամասներին, պարտության իրական պատճառներին։ Գևորգ Իսունցի խոսքով՝ առաջին շաբաթը մենք էինք հաղթանակում, այնուհետև անհասկանալի պատճառներով ամեն ինչ փոխվեց, և վերլուծելով իրողությունները՝ կարելի է միայն փաստել, որ եղել է դավաճանություն՝ «մի գիշերվա մեջ փոխվեցին խաղի կանոնները»։

«Շուշին կարելի էր քար գլորելով պահել, գրավելն անհնար է»,- հավելեց Իսունցը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, Մանուել Մանուկյանը նշեց, որ Նիկոլին քվե տվողը թուրքին է քվե տալիս։ «Այս ընտրությունները շատ վտանգավոր ու ցավոտ են։ Նիկոլը ձևավորում է անձնական խուլիգանական բանդաներ, որոնց միջոցով զսպման մեխանիզմներ է կիրառելու»,- ընդգծեց Մանուկյանը։

Գևորգ Իսունցը կարևորեց նաև այն վախի մթնոլորտը, որը փորձում է ստեղծել այս իշխանությունները․«Ժողովուրդը վախենալու բան չունի, իմ նման տղերքը կանգնած են նրանց մեջքին»։

Մանրամասները՝ տեսանյութում