Ուխտագնացություն Ազատության հրապարակից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Հունիսի 19-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնին, բոլոր Հայ Քրիստոնեաները՝ քահանաներով, սարկավագներով, շապիկներով, խաչերով, խաչվառներով, դրոշներով հավաքվում են Երևանի օպերայի հարակից Ազատության հրապարակում․

Ի՞նչու ազատության հրապարակից – որովհետև Հայ Քրիստոնեաներս մեր ԱԶԱՏ կամքի դրսևորմամբ հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր որոգայթներից և մեր ԱԶԱՏ կամքի դրսևորմամբ հանձն ենք առնում Աստվածածառայությունը՝ ինչպես մկրտությամբ մեր կապած ուխտն է՝ մկրտվի և արդարանա, սրբվի մեղքերից, ազատվի դևերից և ԾԱՌԱՅԻ ԱՍՏԾՈՒՆ։

Ինչու՞ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի․որովհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Քրիստոսի խոնարհ ծառան, ամբողջ հայության գլխավոր ուսուցիչն է, մեր ամենամեծ վարդապետը, Աստծուց պարգևած իրական Լուսավորիչը և ՔՐԻՍՏՈՆԵԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ։ Այդ օրը Աստծո կամքով Սուրբի Գյուտ նշխարաց տոնն է, այսինք՝ ոսկորների գտնվելու տոնը, իսկ հայոց ամենամեծ եկեղեցում՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, դրված է Սուրբի մասունքներից մի կտոր։ Նաև այդ օրը ՀՀ պատգամավորական ընտրությունների քաղաքական քարոզարշավի լռության օրն է, Աստծո հրամանով քաղաքական ստախոսները կլռեն Հայ Քրիստոնեաները կխոսեն իրենց լռելյայն ուխտագնացությամբ և նկատել կտան Հայոց Հավատքի զորությունը, և կարտահայտեն իրենց փափագը՝ Քրիստոնեա Հայաստան, և որ հաջորդ օրվա ընտրությանը ով էլ որ ընտրվի պետք է, և պարտավոր է, հաշվի նստել դոմինանտ ուժի՝ Հայ Քրիստոնեաների հետ։

Արարողակարգ

Ազատության հրապարակում ժ․17․00 ներկաներին ողջունելուց հետո․

1․ Պտտվում ենք արևմուտք և հոգևորականներից մեկը երեք անգամ ասում է «հրաժարիմքը», և ամեն անգամ ժողովուրդը կրկնում է՝ հրաժարելով հրաժարիմք։

2․  Ապա պտտվում են արևելք և ասում «Հայր մեր» աղոթքը

3․ Որից հետո օրհնվում է խունկը ու Հավատամքը երգելով շարժվում ենք դեպի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ Հյուսիսային պողոտայով դեպի հանրապետության հրապարակ և Ֆիրդուսի փողոցով դուրս ենք գալիս եկեղեցու դեմը՝ արևմտյան կողմից։ Մտնելով եկեղեցի․

4․ Խոնարհվում ենք Սուրբի նշխարին,

5․ Առաջանում ենք եկեղեցու Խորանի առաջ՝ ծնկի գալիս «մեղայ Աստուծոյ» ապաշխարության աղոթքն ենք ասում և հոգևորականներից մեկը թողություն է տալիս։

6․ Երգում ենք «Տեր ողորմեան»

7․ Ոտքի ենք կանգնում և կատարում «Հանրապետական մաղթանքը»։

Տեր Հիսուս Քրիստոս թող ընդունի Հայոց Ազգի դարձը դեպի իրեն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը երկնքում թող բարեխոսի Տիրոջ առաջ, իր հոտի համար․ ամեն։