Կյանքից հեռացել է մեր գործընկեր և լավ բարեկամ Լևոն Անդրիասյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Եվրոպայի և Ռուսաստանի Բնական Գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Հայկական Բժշկական Ինստիտուտի ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պռոֆեսոր Լևոն Հրանտի Անդրիասյանը։ Լևոն Անդրիասյանն ավարտել է Երևանի Բժշկական Համալսարանը ատամնաբույժի մասնագիտացմամբ։ Իր գործունեության ընթացքում հեղինակել է երկու հարյուրից ավելի գիտական հոդվածներ և մեթոդական ձեռնարկներ։ Հեղինակել և համահեղինակել է մասնագիտական գրքեր և դասագրքեր, հիմնադրել է երկու գիտական պարբերականներ, եղել է «Տրապիզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության համահիմնադիր։ Երկար տարիներ դասավանդել է Երևանի տարբեր բժշկական համալսարաններում։ Ղեկավարել է շուրջ 15 թեկնածուական թեզեր։ Գիտական ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի երկու ոսկե մեդալով, Եվրոպական Բնական Գիտությունների Ակադեմիայի Ալբերտ Շվեյցերի, Ռոբերտ Կոխի, Ռուդոլֆ Վիրխոֆի և Պոլ Էրլիխի անվան մեդալներով։

LIVEnews-ի ողջ խմբագրակազմը վշտակցում և զորակցում է Լևոն Անդրիասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին։ Մեզ համար մեծ ցավ է նրա նման լավ մարդու, մտավորականի, գիտնականի, ընկերոջ կորուստը։ Աստված զորավիգ։