Ո՛չ թրքասեր ոհմակին, ո՛չ աղետաբեր նիկոլիզմին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանն է։

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ քարոզարշավ է լինելու, բացառիկ ընտրություններ լինելու: Սա պայքար է մեր հայրենիքը՝ Արցախը թշնամուն տված, Հայաստանի մեջքը կոտրած դավաճանների դեմ, սա պայքար է թրքասեր ու աղետաբեր նիկոլիզմի դեմ։

Այս ընտրությամբ Հայաստանը պետք է լինի ուժեղ պետություն, որպեսզի և՛ դաշնակիցների, և՛ թշնամիների հետ կարողանա հարաբերությունները կառուցել պատշաճ հենքի վրա։ Մինչդեռ այսօր Հայաստանն այնքան է թուլացել, որ մեզ հետ ոչ թե բանակցում են, այլ վարվում ստրուկի պես, ում կարծիքը հաշվի չեն առնում, ում միայն թելադրում են:

Սա ընտրություն է, որով պետք է ո՛չ ասել Հայաստանում ծվարած ալիևներին, մեհրիբաններին, էլչիբեյներին, էրդողաններին, չավուօղլուներին, որոնք 3 տարի առաջ զավթել են Հայաստանի իշխանության ղեկը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։