Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը

Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան:

«Ես ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի՝ անցնելով Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սևծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է նա: