Մարդկանց աչքերում նորից հույս է նշմարվում, անգամ արտասվում են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ երիտասարդական միության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Իրավունքի մասնագետները տևական ժամանակ է՝ հայտարարում են, որ այսօր Հայաստանում իշխանությունը զավթվել է և խախտվում են բոլոր սահմանադրական նորմերը։ Որքանո՞վ է ճիշտ գնալ ընտրությունների ուզուրպատորների հետ, ինչո՞ւ նրանց իշխանությունից հեռացնելու բոլոր օրինական լծակները հնարավոր չէ կիրառել, արդյո՞ք Սահմանադրությունն այդ հնարավորությունը չի ընձեռում։ Քրիստինե Վարդանյանի հետ հարցազրույցը սկսեցինք այս հարցադրումներով, և նա ասաց, որ թեև Սահմանադրությունն ունի բոլոր իրավակարգավորումները, Հայաստանում ստեղծված պայմաններում դրանք հնարավոր չէ կիրառել տարբեր պատճառներով։

Անդրադարձանք Արցախի խնդրի կարգավորման գործընթացին, արդյո՞ք «Հայաստան» դաշինքը պատկերացնում է, թե այսուհետ ինչպես կարող են ընթանալ բանակցային գործընթացները և արդյո՞ք դաշինքի ծրագրում այդ հարցն առաջնային օրակարգ է։

Ի՞նչ ինքնավստահությամբ է դաշինքը մասնակցում ընտրություներին։ Հաղորդման հյուրն ասաց, որ բոլոր հարցումները փաստում են՝ օրեցօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է, փոխարենը բարձրանում է «Հայաստան» դաշինքի վարկանիշը։ Բացի դրանից, մարդկանց աչքերում նորից հույսի նշույլ է երևում, որ հնարավոր կլինի վերափոխել Հայաստանի՝ կործանման տանող ուղին։

Մանրամասները՝ տեսանյութում