Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակրեպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ: