Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է բռնության գործադրմամբ քաղաքացու առևանգման հոդվածով

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների վերաբերյալ  քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Փարամազյանը հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը:

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս չորս անձ՝ Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Բաբկեն Համբարձումյանը և Լևոն Համբարձումյանը։

Մարատ Ստեփանյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լևոն Համբարձումյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առևանգելու մեջ։

Խորեն Միրզոյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լևոն Համբարձումյանի և Մարատ Ստեփանյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առևանգելու մեջ։

Բաբկեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հարազատ Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Լևոն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առևանգելու մեջ։

Լևոն Համբարձումյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Բաբկեն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առևանգելու մեջ։