Այս իշխանություններն այլևս անելիք չունեն

Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին:

Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում:

Պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում:

Պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:

Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով:

Այս իշխանություններն այլևս անելիք չունեն:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից