Ինձ համար հարիր չէ գտնվել ազգադավի հետ նույն դահլիճում․ Անդրանիկ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը

Հունիսի 5-ին աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր 20-ից պակաս մարդ, որոնց մեծ մասը Ղազախստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներն էին:

Որպես Ղազախստանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ՝ ինձ նույնպես հրավիրել էին մասնակցելու այդ հանդիպմանը: Սակայն, հաշվի առնելով Արմեն Սարգսյանի դերը դավաճանական ծրագրերի իրականացման գործընթացում՝ ես կարճ ու կոնկրետ պատասխան տվեցի՝ ինձ համար հարիր չի գտնվել ազգադավի հետ նույն դահլիճում:

 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։