Ուշադիր նայեք բաց աղբյուրներով հասանելի այս քարտեզին, տեսեք, թե սահմանը քանի սարի հետևում է․ Ռազմագետ

Սա Գեղարքունիքի մարզն է, այն հատվածը որտեղ տեղավորվել է թշնամին։ Կարմիր սլաքով նշել եմ թշնամու միայն մեկ դիրքը։ Այսօր հաղորդագրություն է տարածվել, որ իբրև թե թշնամին իր տարածքում է ինժիներական և ամրաշինական աշխատանքներ կատարում, ինչը երևում է Կութ գյուղից։ Ուշադիր նայեք բաց աղբյուրներով հասանելի այս քարտեզին, տեսեք, թե սահմանը քանի սարի հետևում է, տեսեք փոսի մեջ եղած գյուղացին իր գյուղից ինչպես կարող է տեսնել , թե սահմանին թշնամին ինչ է անում։ Իրականում Կութը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, ու Կութը ոչ միայն կութեցու հայրենիքն է, այլ նաև ԻՄ ու ես կկրծեմ նրա կկորդը, ով կփորձի հանուն քաղաքական շահի պարտակի իրականությունը։ Հայրենիքս վտանգված է, իսկ ապաշնորհները շարունակում են քաղաքականության պատճառով ավելի վտանգել ու մազից կախել ամեն ինչ․․․

Հ․Գ․ միտումնավոր չեմ նշել մնացած դիրքերը, բայց եթե շարունակեք ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվել, կնշեմ նաև մնացած դիրքերը, որտեղ վրան են խփել ու դիրքավորվել են թշնամիները․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։