Ադրբեջանը թաքցնում է ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների իրական թիվը․ WarGonzo

Wargonzo նախագիծն իր տելեգրամ ալիքում գրում է

«Վերջերս թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը հրապարակեց նոր տվյալներ ղարաբաղյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կորուստների մասին: Խոսելով պատերազմում զոհվածների մասին, լրատվամիջոցը հայտնեց, որ Անկարան նվերներ է ուղարկել վեց հազար «շեհիդների» ընտանիքների։

Այնինչ, ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր 2900 զոհվածների մասին: Այսինքն ՝ թուրքերի հրապարակած թիվը կրկնակի մեծ է:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ Ալիևն ամփոփեց իր «հաղթական» արդյունքները, @wargonzo նախագիծը նշել էր, որ զոհված ադրբեջանցիների թվերը լրջորեն թերագնահատված են: Եվ նույնիսկ 6 000 սպանվածը, ամենայն հավանականությամբ, նույնպես ամբողջովին իրատեսական գնահատական ​​չէ»: