Կանադահայ գործարարը հրապարակել է Կանադայում Փաշինյանի հավանական տան լուսանկարը

Կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը երեկ ֆեյբուքում տեղադրել էր Կանադայում գտնվող մի տան լուսանկար, որը գործարարի պնդմամբ  Նիկոլ Փաշինյանի սեփականությունն է։

Հրաչ Ջաբրայանը 168.am-ի  հետ զրույցում նշեց, որ իրարանցում առաջացրած այս նորությունը Կանադայի հայ համայնքի համար ամենևին նորություն չէ։

«Արդեն մեկ-երկու տարի է՝ համայնքում լուրեր են շրջանառվում, որ իրենք տուն են վերցրել Տորոնտոյի արվարձաններից մեկում, սակայն երբեք ստույգ տեղեկություններ չեն եղել, թե տունը որտեղ է․ ուղղակի մարդիկ ասում էին, որ տունը վերցրել են և որ միքանիմիլիոնդոլարանոց տուն է։ Մի քանի օր առաջ միայն ինձ ուղարկեցին այդ լուսանկարը շատ վստահելի աղբյուրներից։ Դժբախտաբար, հասցեն վրայից հանել են (Կանադայում օրենքները խիստ են․ եթե հանկարծ ուրիշի տունը հասցեով նշես, ոստիկանության հետ հնարավոր է խնդիրներ լինեն) , և չեմ կարող հստակ նշել, թե տունը որտեղ է»,-ասաց կանադահայ գործարարը՝ նկատելով, որ ինքը նույնպես փորձում է հստակեցնել տեղեկությունը և  այլ փաստերի տրամադրման դեպքում՝ դրանք ևս կտեղադրի ֆեյսբուքում։