Նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո Շուռնուխ այցելել են․․․

ԲԱՐԻ ՈՒ ՉԱՐ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո Շուռնուխ այցելել են

1) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ կատարելու իր աշխատանքային պարտականությունները և ցուցակագրելու մարդու իրավունքների խախտումները;

2) ՀՀ նախագահը՝ ծանոթանալու առկա խնդիրներին և փորձելու իր սահմանափակ լիազորությունների շրջանակներում կետային լուծումներ գտնել;

3) Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իրականացնելու պսակադրության ծես…

  • Նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո Շուռնուխ արշավել են

1) ադրբեջանցիները՝ շարունակելու Հայաստանը վերացնելու իրենց գործը;

2) ՀՀ դե-ֆակտո ղեկավարը՝ կապիտուլյանտը՝ ներխուժելով մարդու տուն և նպատակ ունենալով երկարաձգել իր օկուպացիոն իշխանությունը Հայաստանում։

  • Տարբերությունն ակնհայտ է։ Ու հենց սրանում է թաքնված պատճառը, թե կապիտուլյացիոն վարչակարգն ինչու է հաճախ թիրախավորում և՛ եկեղեցուն, և՛ ՄԻՊ-ի ու նախագահի ինստիտուտներին․ կապիտուլյանտներն անբան են ու խնդիր ունեն բոլոր գործ անողներին շարքից հանելու և երկիրը սարքելու իրենց պես անբանների հավաքածու, որտեղ իրենցից «սպրոս» չի արվի անբանության համար, և որտեղ իրենք կունենան բացարձակ առավելություն, հետևաբար՝ գործ անող ինստիտուտները խոչընդոտ են իրենց համար։
  • Համանման պատկեր է նաև հենց այս պահին։ Կաթողիկոսը շարունակում է իր ճանապարհը դեպի Արցախ, որտեղ կապիտուլյացիայից հետո ոչ մի կապիտուլյանտ ոտք անգամ չի դրել, նախագահը ՀԱՊԿ ծանրակշիռ անդամ երկրում է՝ Ղազախստանում, իսկ կապիտուլյանտը պետական միջոցների հաշվին օտարերկրյա հերթական անարդյունք ու վնասաբեր ուղևորությունից հետո հիմա էլ լծված է նախընտրական քարոզարշավին ու շարունակական «մուտիլովկեքին»։
  • Եվս մեկ կենդանի օրինակ՝ հիշելու ավետարանական պատգամը․ «Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում» (Ղկ 6։46)։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։