Այսօրվա միջադեպի համար Հայաստանն է պատասխանատու․ Մեհրիբան Ալիևա

«Խորը վշտի և տխրության զգացողությամբ լուր ստացա ադրբեջանական հեռուստատեսության օպերատոր Սիրաջ Աբիշովի, Ադրբեջանի պետական ​​տեղեկատվական գործակալության աշխատակցուհի Մահարրամ Իբրահիմովի և Սուսուզլուգի փոխնախագահ Արիֆ Ալիևի մասին, ովքեր, կատարելով իրենց մասնագիտական ​​պարտքը, պայթել են ականի վրա»,-հայտնել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևանը։

Նա նշել է, որ Արցախում ակաների վրա մոտ 140 ադրբեջանցի է պայթեվել, նրանցից 27-ը մահացել են։ Երկրի փոխնախագահը կարծում է, որ նշված դեպքերի համար պատասխանատու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Դժբախտաբար, ադրբեջանական կողմի կոչերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանին ճնշում գործադրելու ուղղությամբ՝ ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում, անհաջող էին: Միջազգային հասարակական կազմակերպությունները շարունակում են լռել»,-նշել է Մահրիբան Ալիևան։