Քարվաճառում ականի պայթյունը կապ ունի Էրդողանի Շուշի այցի հետ․ Կարեն Հովհաննիսյան

Բռնապետ Էրդողանը հունիսի 15-ին Շուշի պետք է գնա ռազմական հանցագործ Ալիևի հետ։ Այս ֆոնի վրա այսօր, Ադրբեջանի կողմից բռնազավթած Քարվաճառում, հենց ճանապարհին ականի վրա ադրբեջանական բանակի բեռնատար է պայթել , ինչի արդյունքում (մեզ համար արդյունք է, ոչ թե հետևանք), ունեն զոհեր և վիրավորներ։ Ինձ կասկածելի է թվում այս թեման Ադրբեջանում այսքան քննարկելը։ Չնայած այն բանին, որ սա առիթ է եղել, որ կրկին ինչ-որ քարտեզներ պահանջեն, բայց կարծում եմ, որ սա նաև կապ ունի Շուշի այցի հետ, քանի որ ակնարակում են, որ հնարավոր չէ հանգիստ գնալ այն տարածքներ, որոնք իրենք բռնազավթել են։ Չի բացառվում, որ Էրդողանի այցը չեղարկվի՝ պատճառաբանելով անվտանգությունը։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։