Հողատու Մակունցը

ԱԺ-ում քայլիստների առաջնորդուհի Լիլիթը, ով իր մեջ «մշակույթն» էր մխրճել, ԱԺ-ում ընդդիմադիրներին հարց է տվել, թե «Այդ ո՞վ է հող հանձնել»…

Մակունցը կա՛մ իր առաջնորդ Նիկոլի նման ցինիկ է, կա՛մ տգետ…

Լիլիթը չգիտի՞, որ իր առաջնորդի պես հողատու է… Շինծու պատերազմով Նիկոլը կարողացավ ադրբեջանցիներին հանձնել 2,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Ակնայի, Քարվաճառի, Բերձորի շրջանները և այլ տարածքներ` մոտ 9,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը դավաճան Նինոլը սկուտեղի վրա հանձնեց Իլհամին…Սա հող տալ չէ՞…

Ի գիտություն տգետ մակունցահարված Լիլիթի` պատերազմում պարտություն կրելը ևս խայտառակություն է, և ուղղակի լկտի պետք է լինել ու հայտարարել, որ պատերազմ է եղել և մենք դրա պատճառով ենք հողերը հանձնել… Դա ինդուլգենցիա չէ պարտության և չքմեղանալու համար…

Նիկոլի և դրան սպասարկողների այս թեզը մանիպուլիատիվ է և կեղծ…

Լիլի՛թ, դու և քեզ նման Նիկոլի կողքի քայլիստները հողատու դավաճաններ եք և պատասխան պետք է տաք ձեր հակապետական և հակահայկական գործունեության համար…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից