Պետք է ձևավորվի ազգային իշխանություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «5165 Ազգային պահպանողական շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։

Հունիսի 20-ին կկայանան արտահերթ ընտրությունները, որոնք հեշտությամբ չտրվեցին, և այսօր էլ դեռ կարծիք կա, որ ընտրությունները երկրում առկա ճգնաժամի լուծման ուղի չեն։ Մինչդեռ ընտրություններին մասնակցելու են 24 կուսակցություն, չորս դաշինք, այն դեպքում, երբ ընտրությունները սովորական չեն լինելու և տարբերվելու են երբևէ Հայաստանում անցկացված ընտրություններից, քանի որ ընտրելու ենք Հայաստանի լինել-չլինելու միջև։ Կարին Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կուսակցական առատությունը չի շեղում մեր հանրությանը բուն նպատակից։ Հարցրեցինք նաև՝ «5165 Ազգային պահպանողական շարժման» կուսակցությունն ինչ հակակշիռ է ստեղծելու, ինչո՞ւ որոշեցին մասնակցել այս ընտրություններին։

Անդրադարձանք սահմաններին տիրող իրավիճակին․ ադրբեջանական զինված ուժերը առաջխաղացմամբ գրավել և օկուպացրել են հայկական տարածքները, մինչդեռ իշխանությունները հրամայել են հայ զինվորներին չկրակել, ի՞նչ է կատարվում այնտեղ։ Կարին Տոնոյանը ներկայացրեց, որ մեր զինվորները շատ վատ պայմաններում են, դիրքերը կահավորված չեն, և իշխանությունները կարծես թե դրա մտադրությունն էլ չունեն։ Այսօր սահմանների կահավորանքն ու զինվորների սպառազինությունը նորից անհատներն են հոգում, ոչ թե իշխանությունները։

Խոսեցինք նաև հայ ռազմագերիների մասին, որոնցից 16-ի դեմ այսօր Բաքվում քրեական գործ է հարուցված, մինչդեռ ապաշնորհ իշխանությունները չի բացառվում նաև, որ դիտավորությամբ՝ ոչինչ չեն անում մեր տղաներին վերադարձնելու համար։ Ի՞նչ հեռահար նպատակներ կան այդ տղաների հետ կապված, արդյո՞ք Ալիևն ու Փաշինյանն այս հարցում համաձայնեցված են գործում։

Մանրամասները՝ տեսանյութում