Քարոզարշավը պետք է անցկացվի բարեկրթության տիրույթում․ Տիգրան Մուկուչյան

Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, հետևաբար մասնակից ուժերի կողմից ցանկացած նորմի խախտում հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ի արձագանքը պետք է լինի շատ արագ և օպերատիվ, հատկապես կանխման առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մենք կոչով կդիմենք բոլոր կուսակցություններին, որովհետև կարծում ենք, որ քարոզարշավը ևս պետք է անցկացվի բարեկրթության տիրույթում»,-ասաց նա:

Մուկուչյանը հիշեցրեց, որ թեկնածուները և քաղաքական ուժերը մինչև հունիսի 10-ը կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ: Արդեն իսկ առանձին ինքնաբացարկի դիմումներ եղել են տարբեր ցուցակներից: