Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց

Հունիսի 4-ին ժամանելով Արցախ՝ Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթեց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել է քաջորդիների շիրիմներին։

«Այց՝ եղբայրական գերեզմանոց Ստեփանակերտում (հունիսի 4)։

Խունկ, աղոթք և օրհնություն նահատակ մեր հայորդիների լույս հիշատակին»,-գրված է Գարեգին Բ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում՝ հրապարակված նկարներին կից։

Հիշեցնենք, որ նախքան Սյունիքի մարզ այցելելը Գարեգին Բ-ն այցելել է Սյունիքի մարզ։ Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։