Կարծես բացահայտվում է՝ համաշխարհային բլեֆ հանդիսացող կորոնավիրուսի ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ծագումնաբանությունը…

Համաշխարհային մեդիա քարոզչության միջոցով մարդկությանը մանիպուլացնելով՝ գլոբալիստները մարդկանց «համոզեցին», որ երկիր մոլորակում համաշխարհային պանդեմիա է, ինչ այսօր պարզապես զավեշտ է թվում։

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Տոնի Ֆաուչիի էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնազերծումից պարզ է դառնում, որ չինական Վուհան քաղաքի լաբորատորիային ֆինանասավորելուց զատ, Ֆաուչին ուղիղ կապի մեջ է եղել Վուհանում գտնվող իր կոլեգաների հետ՝ վերջիններիս հրահանգելով կեղծ պանդեմիայի գործընթացի հաջորդականությունը։

Հաղորդագրություններից ավելի քան պարզ է դառնում, որ COVID-19-ը արհեստածին վիրուս է, ուստիև՝ վաղուց հայտնաբերված հակազդող «պատվաստանյութով»։

Կովիդի «սկզբնական փուլում» Ֆաուչին համաձայնություն չէր տալիս նախագահ Թրամփին՝ փակելու սահմանները Չինաստանի ու Եվրոպայի հետ։

Բարեբախտաբար, ԱՄՆ նախագահին հաջողվել է փակել սահմանները՝ կանխելով արհեստածին վարակի առավել խոշորամասշտաբ տարածումն ԱՄՆ-ում։

«Վարակաբանն» անկասկած կհեռացվի պաշտոնից և հավանաբար նաև կկանգնի արդարադատության առաջ՝ մարդկության համար վտանգավոր գործողություններին մասնակից լինելու համար։

Այժմ այլևս կասկած չկա, որ կոռոնավիրուսն ամենևին էլ մահացու չէ՝ ինչպես մնացած գրիպի տեսակները։

Վերոնշյալ կարևորագույն լյուստրացիայից հետո նախագահ Թրամփն իր հայտարարության մեջ պահանջեց Չինաստանից 10 տրիլիոն դոլար՝ որպես տնտեսության անկման փոխհատուցում։

Հիշեցնեմ, որ այս կեղծ տեղակատվությունն էական ազդեցություն ունեցավ նաև ԱՄՆ վերջին ընտրությունների «արդյունքների» վրա։

Հ.Գ. Հոլիվուդյան ֆիլմի նմանվող «իրականությունը» մոտենում է ավարտին

Արդեն պարզ է, որ պանդեմիա որակված վիրուսն «ինչ-որ» ուժերի քմահաճությունների արդյունք էր։

Փաստացի Ֆաուչին, քողարկելով իրականությունը, աշխարհում պանդեմիկ իրավիճակ էր հայտարարել։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից