Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Պատարա գյուղում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության են հատկացրել կարիքավորներին: Այն Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն էին փոխանցել Արցախին: Ռուս խաղաղապահները տեղի բազմազավակ ընտանիքներին և բռնագաղթված անձանց հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Այդ մասին է տեղեկացրել է ՌԴ ՊՆն:

«Այսօր մենք հատկացնում ենք հագուստ երեխաների համար, սննդի չափաբաժիններ մեծահասակների համար` ապուրների տեսքով, նաև հատկացվում են խաղալիքներ»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ըստ հաղորդագրության՝ գյուղում դաշտային բուժկետ էր տեղադրվել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

«Բացի այդ, մեզ հետ էր նաև առաջին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը, որը բաղկացած էր երեք բժիշկներից՝ վիրաբույժից, թերապևտից և օտոլարինգոլոգից»,-հայտնել է Իվանովը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդման մեջ ասվում է, որ բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական ծառայություն են ցուցաբերել գյուղի 73 բնակչի: