Ո՞ւմ են ընտրելու Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը թեև ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ Վանատուր թաղամասում նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլևս ընդունելի չէ: Մեր տեղեկություններով՝ վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լևոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը:

Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»:

Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «Կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։