Ընտրություններին Արարատի մարզպետի հույսը դպրոցների տնօրեններն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում և քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։

Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետևից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար և, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։

Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում և տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։