Նիկոլի պարագայում ամեն ինչ հակառակն է

44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո հանրային տարբեր հարթակներում հաճախ են զուգահեռվում նիկոլի և էլչիբեյի կերպարները: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Նրանք պետականության ընկալման տեսանկյունից լրիվությամբ տարաբևեռ մոտեցումների տեր մարդիկ են…

էլչիբեյի անհաջողությունները պայմանավորված էին ոչ թե հանգամանքով, որ նա չէր սիրում պետականությունը, այլ հենց այն պատճառով, որ նա լինելով ծայրահեղ ազգայնական, ուզում էր իր երկիրը տեսնել այն ազդեցության գոտում, որում այսօր, գրեթե, գտնվում է…

Իսկ ահա նիկոլի պարագայում ամեն ինչ հակառակն է. սա ոչ միայն ապազգային է, այլև չունենալով պետականության զգացողություն, չունի նաև սեփական երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվության որևէ նշույլ…

Պատմության մեջ լինում են պահեր, երբ ստիպված ես, անգամ, թշնամուդ գնահատելով՝ արձանագրել ճշմարտությունը…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից