Կառատեիստներով ու բահերո՞վ պետք է պահենք սահմանը․ Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն․ Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է

«Ափշեցուցիչ տեղեկություններ է մեզ փոխանցել մեր աղբյուրը։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով հրահանգ է իջեցվել, Գեղարքունիք և Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով: Նաև պարզվում է, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին 32 ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը հենց նման հանգամանքներում է զոհվել: Այդ օրը, զինվորներին ուղարկել են ետ վերցնելու կորցրած դիրքերը, բայց չեն տրամադրել զենք: Նրանց հարցին, թե ինչպես է դա հնարավոր, մատնացույց են արել բահերը, ավելին՝ բացատրել են, որ աղմուկաղաղակը, թշնամու մոտ վախի ու խուճապի տպավորություն կստեղծի, կստիպի թշնամուն լքել գրաված դիրքերը:

Զավեշտն այսքանով չի ավարտվում, պարզվում է՝ օրերս Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Արշակ Կարապետյանն օրերս Գլխավոր Շտաբ է հրավիրել 20 ուժային սպորտաձեւերի ֆեդերացիաների ղեկավարների և «սենսացիոն» առաջարկությամբ հանդես եկել՝ լավագույն տվյալներ ունեցող մարզիկներից կազմել խմբեր և ուղարկել սահմանային հատվածներ՝ ձեռնամարտով դիմագրավելու թշնամու ներխուժմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելված է որեւէ պարագայում զենքի կիրառումը: Երբ ֆեդերացիաների նախագահներն ապշահար նայել են Կարապետյանին, վերջինս «հանգստացրել է», թե հայրենիքին մատուցած ծառայություններն անվճար չեն՝ օրը 5 հազար դրամ գումար կտրամադրեն: Այս հայտարարությունից հետո ներկաներն ավելի են այլայլվել և երբ հետաքրքրվել են, թե ինչ երաշխիք, որ թշնամին չի կրակի, Կարապետյանը հայտարարել է, թե այ այդ մի բանը չեն կարող ապահովել: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բահերով կռվող զինվորների մասին լեգենդը հորինած ընդդիմությունը, ով այսօր իշխանության է, բառիս ուղիղ իմաստով անում է այն, ինչում մեղադրում էր նախորդ իշխանություններին»։