Փաշինյանի թիմակից եզդի պատգամավորը պատերազմի օրերին 500 հազար դոլար գումար է յուրացրե՞լ․ Դեժավյու

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։ «Դեժավյու» տելեգրամ ալիքը գրում է

«Նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
ARMINSIDER տելեգրամյան ալիքին հաջողվել էր պարզել, որ Ազիզ և Տիտալ Սլոյանները հանդիսացել են ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ձևավորված ջոկատի անդմաներ։ Հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիքը նրանք գողացել են ռազմի դաշտից և Արցախից բերել Հայաստան։ Արդեն այստեղ զենքը փոխանցել են Սլոյանների հարազատ գործարար Ռոման Սլոյանին։

Ի դեպ Զվարթնոց թաղամասի բնակիչները տեղեկացնում են, որ մի քանի անգամ տեսել են Ազիզ Սլոյանին նշված ավտոմատով։ Ականատեսները, երբ փորձել են հասկանալ, թե ինչպե՞ս է նա ազատորեն շրջում ավտոմատով՝ Ազիզ Սլոյանը տեղեկացրել է, որ իր ազգական Ռոման Սլոյանը պայմանավորված է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, իսկ պատգամավորը իր հերթին հարցերը լուծել է ռազմական ոստիկանության հետ ու խնդիրներ չեն լինի։
Դեպքից մի քանի շաբաթ անց ARMINSIDER տելեգրամյան ալիքին հաջողվեց պարզել, որ այդ միջադեպի պատճառը եղել է փողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների եզդիական ջոկատի տղաները տեղեկություններ են ստացել, որ Ռոման Սլոյանը և Փշինյանի թիմակից պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պատերազմի օրերին ավելի քան 500 հազար դոլար գումար են ստացել տարբեր եզդի գործարարներից, բայց դրա չնչին մասն են ծախսել ջոկատի տղաների կարիքների վրա: Փողի պատճառով առաջացած այս վեճին միջամտել է նաև եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամալյանը: Նա փորձել է պարզել, թե որքանով են ճիշտ տեղեկությունները, ըստ որի պատգամավորն ու գործարարը մսխել են պատերազմի համար ուղարկված գումարները: Ջնդի Ամալյանը հանդիպումներից մեկի ժամանակ ասել է, որ Բակոյանն ու Սլոյանը, եթե չապացուցեն, որ տարբեր գործարարներից ստացած հարյուր հազարավոր դոլարները ծախսել են ջոկատի վրա, ապա պետք է կոպեկ առ կոպեկ այն հետ բերեն և փոխանցեն բանակի հաշվեհամարին»: