Դուք ավելի հանցագործ եք, քանի որ տեսել, իմացել և անտարբեր եք գտնվել մեր եղբայրների և որդիների աճյունների հանդեպ

Գիտե՞ք, քանի օր է մտածում ու ուշքի չեմ գալիս մեր զինվորների մարմինները պահելու ահասարսուռ տեսարանից։

Ասեմ անկեղծ` վիդեոները անգամ ռիսկ չեմ արել բացեմ նայեմ, այդ երկու նկարը ինձ լրիվ բավական էր։

Բայց մի հարց ունեմ։

Այն, որ նախարարը առողջապահության պատահական մարդ է ոլորտում` դա գիտենք բոլորս։ Որ նախորդ նախարարը, ով հիմա դավաճանի աշխատակազմ է տեղափոխվել, ևս պատասխանատու է այս իրավիճակի համար, դա էլ է անքննելի։

Բայց։

Ի՞նչ են մտածել ու անտարբեր անցել վարորդները, մյուս զինվորականները, մյուս բժիշկները, որոնք բերել, տեսել, ու լռել են, իմացել են այդ գետնին անխնա շպրտված դիակների մասին։

Դուք ավելի հանցագործ եք, քանի որ տեսել, իմացել և անտարբեր եք գտնվել մեր եղբայրների և որդիների աճյունների հանդեպ։

Մարդ չեք ուղղակի, դեռ այսքանը։

 

Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։