Այս իշխանությունը ցինիկ է ու անպատասխանատու (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավաբան, սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն է։

Յոթ ամիս շարունակ մեր հերոսների աճյունները պահվել են դիահերձարան կոչվող տարածքում՝ սառնարաններից զուրկ նկուղում, պարկերի մեջ՝ հատակին անփութորեն գցված, ու այդ մասին այս իշխանություն կոչվածը լռել է…

Ցանկացած նորմալ երկրում Առողջապահության նախարարության պատասխանատուները ստիպված կլինեին անհապաղ հրաժարական տալ՝ նախարարի գլխավորությամբ: Իսկ մեզ մոտ նախարարուհին արդարանում է, անգամ հանդգնում մեղադրել ծնողներին, թե դիերը մինչև հիմա չեն տարել…

Տիկինը կատարվածը անվանեց մասնավոր դեպք, բացթողում, ու մի բան էլ դժգոհեց, թե պետք չէ մասնավոր դեպը քաղաքականցնել ու շահարկել: Ի՜նչ բացթողում, ի՜նչ քաղաքական շահարկում. Այս իշխանությունը բարոյական, մարդկային, արժեքային առումով լուրջ խնդիր ունի:

Այսօր էլ Փաշինյանն էր արդարանում ու արդարացնում իր նախարարուհուն, ասելով՝ կառավարությունը, Առողջապահության նախարարը չի կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ո՞վ ոնց է… Փաշինյանը չէ՞ր, որ ասում էր՝ «կեցցեն մեր զոհերը», «մենք հպարտ ենք մեր պարտությամբ»:

Կատարվածը հստակ ցուցիչ է այն մասին, թե ինչպիսին է այս իշխանության վերաբերմունքը Հայաստան պետության, հայ ժողովրդի ու նրա զինվորի նկատմամբ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։