«Քաղաքացիական պայմանագիրն» Ավանի շտաբում գումար է բաժանում ձայների դիմաց. «Դեժավյու»

«Քաղաքացիական պայմանագիրն» Ավանի շտաբում գումար է բաժանում ձայների դիմաց։ Այս մասին գրում է «Դեժավյու» թելեգրամյան ալիքը։

«Մեր աղբյուրը մեզ փոխանցեց, որ երեկ «ՔՊ» Ավանի տարածքային շտաբում, որոշ քաղաքացիներ են այցելել և ստացել են գումար՝ հունիսի 20-ին «ՔՊ» օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Այդ անձանց առաջարկվել է 1000 000 դրամ՝ 50 ձայնի համար, սակայն որոշների դեպքում «բարիշել են» 2000 000 դրամ, եղել է անգամ մարդ, որ երկար համոզելուց հետո միայն համաձայնել է 3000 000 դրամով ընդամենը 50 անձնագրի պատճեն բերել՝ «և այդքանով վերջացնենք», ասել են շտաբի ներկայացուցչին։ Մեր աղբյուրը նաև փոխանցեց, որ շատ դժվար է «տասովչիկներ» ներգրավվելը, մարդիկ ասում են անգամ փողով ահավոր դժվարացել է ձայներ ապահովելը»,- գրում է թելեգրամյան ալիքը։