Ինչու ԱԳ փոխնախարարներից ոչ մեկն ԱԺ-ում չէր․ պարզաբանում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչու բյուջետային քննարկումներին ներկա չէ ԱԳ փոխնախարարներից որևէ մեկը: ԱԳՆ ծախսերը ներկայացնելու համար ԱԺ-ում էր ՀՀ ԱԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը:

Ռուբինյանը նշեց, թե ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված զբաղվածության հետ, որպեսզի ֆինանսական վարչության պետը գա: Նամակին ընդառաջել են: