Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք կապիտուլյանտի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք

Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք կապիտուլյանտի հետ կամ փորձում զուգահեռներ անցկացնել ի օգուտ էդ անասունի, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք:

Սարգսյան Սերժը «Իսկանդերով», «Տոչկա Ու»-ով, Սմերչով և ալնով էր սպառազինում մեր ԶՈՒ-ն, իսկ կապիտուլյանտը՝ Հորդանանի ավազների մեջ փթած սպառազինություն է ներկրել և վրան գրել աննախադեպ: Առանց հրթիռ Սու-30 կործանիչ (արևմուտքում` Flanker-C) էր ձեռք բերում, որպեսզի զուտ սելֆի անի և անպատեհ հոխորտա:

Սարգսյան Սերժը համաշխարհային տնտեսական երկու կրիզիս և H1N1 էր հաղթահարում, իսկ կապիտուլյանտը Covid-ի դեմ պայքարը ձախողեց և ցինիկի նման խոսում էր պինցետից և օղուց, որի պատճառով էլ դարձավ հազարավոր քաղաքացիների մահվան պատճառ:

Սարգսյան Սերժի ժամանակ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ կապիտուլյանտի դեպքում՝ օկուպացրեց Արցախը, սպանեց հազարավոր տղերքի և շարունակում է մինչ այսօր վիրավորել և նսեմացնել հայ ժողովրդին:

Սարգսյան Սերժի ժամանակ Հայաստանը որևէ պետության կամ որևէ միջազգային կազմակերպության կողմից սև ցուցակում չի հայտնվել, իսկ կապիտուլյանտի ժամանակ մեր քաղավիացիան ներառեցին սև ցուցակի մեջ և այնպիսի երկրների հետ, որ խոսքերն ավելորդ են:

Սարգսյան Սերժի ժամանակ Հայրենիքի համար կյանք տված տղերքին ըստ արժանվույնս հուղարկավորում էին, իսկ կապիտուլյանտի դեպքում պոդվալներում` տոպրակների մեջ են պահում:

Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվե՜լ ու թվել, բայց դեռևս այսքանով սահմանափակվենք:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից