Շուշիից ադրբեջանցիները կրակել էին Ստեփանակերտի ուղղությամբ․ ԱՀ ՔԿ-ը քրեական գործ է հարուցել

Շուշիից ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ, պատճառվել է գույքային վնաս:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բլուրից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու, արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 1944 թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է: