Փաշինյանը կարող է վերարտադրվել միայն սարսափելի ընտրակեղծիքներով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել, ըստ թելեգրամյան ալիքներից մեկի, թեև ԱԳՆ-ից հերքել են, բայց այդպես հերքվեց նաև նախարար Արա Այվազյանի հրաժարականի հանգամանքը, մինչդեռ օրեր անց Աննա Նաղդալյանը տեղեկացրեց այդ մասին։ Հաղորդման հյուրից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են ԱԳՆ պաշտոնյաները հրաժարականների դիմումներ գրում և հեռանում կառավարությունից, դրա հետ կապված ի՞նչ մտահոգություններ կան։

Օրերս ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվեց  ՀՀ ընտրողների թվի վերաբերյալ ոստիկանության տեղեկանքը, ըստ որի՝ ընտրողների ընդհանուր թիվն այս տարի 2 միլիոն 583 հազար 823 է: Ի տարբերություն 2018 թվականի, երբ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր․ այս տարի այդ թիվն աճել է 10 044-ով, այսինքն այս տարի 10 044-ով ավելի ընտրող կա Հայաստանում: Սա այն դեպքում, երբ նախորդ և այս տարի մոտ 5000 մահեր ունենք կովիդից, մոտ 5000 զոհ պատերազմից, անհետ  կորածներ, գերեվարվածներ, արտագաղթ։ Հնարավո՞ր է իշխանություններն այդկերպ պատրաստվեն ընտրակեղծիքների։ Կարեն Քոչարյանն ասաց, որ անգամ այդ դեպքում նման թիվը վճռորոշ չի կարող լինեն։

Ի՞նչ կանխատեսումներ կան ընտրությունների հետ կապված։ Ըստ հաղորդման հյուրի՝ հաշվի առնելով Փաշինյանի օրեցօր նվազող վարկանիշը, նա բացարձակ վերարտադրվելու որևէ հնարավորություն չունի, թեև կհաղթահարի ԱԺ անցողիկ շեմը։

Մանրամասները՝ տեսանյութում