Բաքվում հայ գերիներին դատելու փաստով արձագանք պետք է լինի, այլապես կստացվի, որ մենք համաձայնում ենք. Արման Աբովյան

«Բաքվում դատական գործեր են կարված մեր գերիների վրա, սկսվել է դատավարությունը: Պետք է սա դառնա հստակ քննարկման թեմա»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը:

Նա նշեց, որ այսօր Ադրբեջանը փաստացի լեգիտիմացնում է իր քաղաքականությունն առ այն, որ ՀՀ քաղաքացիներին հայտարարելով տեռորիստ, հայ գերիների չվերադարձնելու հարցն արդեն փորձում է իրավական պահով ինչ որ ձև հիմնավորել:

«Այս մասով պետք է արձագանք լինի, եթե չարձագանենք, կստացվի, որ մենք համաձայնում ենք: Ադրբեջանի բոլոր քայլերը պետք է պատշաճ պատասխան ստանա թե ԱԺ-ի, թե իշխանության, թե ընդդիմության կողմից:

Սա կարևորագույն խնդիր է, չպետք է մոռանանք, որ այնտեղ մինչև հիմա մեր գերիներին են»,- ասաց Արման Աբովյանը: