Մեր սահմանը պահող հերոսների դիակները նեխման պրոցեսի մեջ են՝ հոգիները տանջվում են, իսկ մենք անտարբեր ու լուռ ենք

Հայը սիրում է իր զավակին ու թվում է, թե ամեն ինչ անում է իր զավակի բարեկեցության, ապահով ապագայի համար։ Բայց արի ու տես, որ թշնամին տարիների ընթացքում սորոսահպատակ գործակալական ցանցի միջոցով արեց ամեն ինչ՝ հայի արժանապատվությունը, հայի աննկուն ոգին ու զգոնությունը թմրեցնելու համար։ Ու մենք՝ մշտարթուն հայերս ունեցանք շատ դժվար ու դաժան ուղի՝ հասկանալու համար, որ իրականում թուրքն է կառավարում մեր երկրում։

Վստահ եմ՝ 11 հազար մորթված առյուծ տղերքը, 20 հազարի հասնող հաշմանդամ դարձած հերոսները ու դիվերսանտի կամ ռազմագերու կարգավիճակում գտնվող մեր հերոսները՝ կին թե տղամարդ, չեն ներելու մեր անտարբերությունը։ Անտարբերությունը հավասարազոր է հանցագործության՝ 1 օր ավել գտնվելն անգամ անտանելի է թուրքի ձեռքում, սակայն մենք գերադասում ենք անտարբերությունը։

Մեր սահմանը պահող հերոսների դիակները նիկոլի թեթև ձեռքով նեխման պրոցեսի մեջ են՝ հոգիները տանջվում են, իսկ մենք անտարբեր ու լուռ ենք, չգիտեմ, ո՞նց կարող էինք ինքներս այսքան դաժան լինել մեր տղերքի հետ։ Էն տղերքի հետ, ովքեր չեն փախել, դասալիք չեն, այլ հայրենիքի սահմանների համար անպաշտպան երկնքի տակ մարտի ժամանակ անթույլատրելի զենքի զոհն են դարձել։ Զոհվել են, որ մենք ապրենք։ Իսկ մենք ապերախտ դարձանք…

Չեմ կարողանում հասկանալ՝ ինչը մեզ այսքան փոխեց ու մենք սկսեցինք սիրել մեր զավակին մորթողին ու հեռու փախնել սեփական զինվորի դիակից։

Մի բան սխալ է։ Ու մենք՝ հայերս, կրկին՝ Ցեղասպանության մեջ։ Արթնացե՛ք հայեր։ Վաղը շատ ուշ է լինելու։

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից