ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններին հանձնարարվել է ընտրության օրը իրենց աշխատակիցների հետ տեղամասեր գնալ առավոտյան՝ հստակ ժամի, որ վերահսկեն «վարչական» քվեները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունն այս օրերին ակտիվորեն փորձում է օգտագործել իր «ձեռքի» տակ գտնվող բոլոր միջոցներն ու տարբերակները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները:

Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրեններին, ի թիվս «նախընտրական» այլ ցուցումների, հանձնարարվել է, որ իրենց աշխատակիցների հետ ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան՝ յուրաքանչյուրը հստակ ֆիքսված ժամի: Դա արվում է հիմնականում այն նպատակով, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի քվեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։