Գիտությունների դոկտորներ, գեներալներ, համայնքապետեր, նախկին պատգամավորներ ու նախարարներ․ «Հայաստան» դաշինքի կազմը

«Հայաստան» դաշինքի թեկնածուների ցանկում ընդգրկված է գիտությունների 2 դոկտոր- պրֆեսոր, գիտությունների 11 թեկնածու, որոնցից 10-ը՝ դոցնետ, 2 գեներալ, որոնցից 1-ը՝ գեներալ-գնդապետ, մեկ գնդապետ, դպրոցի 3 տնօրեն, համայնքների 7 ղեկավար, ԱԺ 7 նախկին պատգամավոր, 5 նախկին նախարար և մեկ փոխվարչապետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ նաև դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի մարզային հանդիպումներին՝ նշելով, որ այն անցնում է ջերմ մթնոլորտում, հանրության վստահությունը գնալով մեծանում է։ Նաև նշեց, որ չկա հասարակության շերտ, որոնցից աջակցություն չստանան։

 

Տեսանյութն՝ այստեղ