Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները

Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրոպական խորհուրդը հայտարարության մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները Ղարաբաղում իրավիճակի լուծման և ռազմագերիներին վերադարձնելու շուրջ, ինչը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:

Եվրոպական խորհուրդը պատրաստ է փորձաքննական գիտելիքներ տրամադրել`սահմանազատմանն ու սահմանագծմանն աջակցելու համար: