Ադրբեջանը Աղդամի շրջանում 2 նոր զորամաս է բացել (տեսանյութ, լուսանկարներ)

Ադրբեջանը Արցախի օկուպացված Աղդամի (Ակնա) շրջանում 2 նոր զորամաս է բացել: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

«Ծառայողական և մարտական գործողություններ կազմակերպելու և անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար Աղդամի շրջանի տարածքում գործարկվել են մոդուլային տիպի ևս երկու զինված ստորաբաժանումներ` հագեցած ժամանակակից  և տարբեր նշանակության սարքավորումներով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: