Նիկոլն ու արյունը

Նիկոլի խորհրդանիշն արյունն է։ Մարտի 1, պատերազմ․․․

Նրա անցած ճանապարհն արյան գույնով է ներկված։

Նիկոլը մահ է բերում։ Չսիրո պտուղը հենց այդպես էլ պետք է աներ։ Դա իր վրեժն է հարևաններից, բարեկամներից, հայերից, ամբողջ աշխարհից․․․

Եթե զավակը սիրո պտուղ չէ, դա զգացնել է տալու։ Ու տվեց։

Նիկոլն արյամբ է եկել իշխանության (այդ արյունը նա թափեց 2008–ին՝ 2018–ին փորձելով ներկայանալ «թավշյա» փաթեթավորմամբ), քանզի թափել ու հետո շահարկել է արյունը։

Նիկոլը սնվում է ամբոխով ու ծարավը հագեցնում արյամբ։ Ինքը «մեղավոր» չէ։ Ենթագիտակցականի իր կոդն է այդպիսին։

Հիմա ինձ մի ոչ հռետորական հարցի պատասխան է հետաքրքրում՝ Նիկոլը հեռանալիս էլ է կարողանալու արյուն թափել, թե՞ ոչ։ Պետք է ամեն ինչ անել, որ չկարողանա։ Ամեն մեկիս վարքագծից է կախված այդ հարցի պատասխանը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից