Հանցավոր անգործությո՞ւն, թե միտումնավոր չարագործություն

Դիահերձարաններում տիրող իրավիճակի, զոհվածների նույնականացման գործընթացի անմիջական պատասխանատուները առողջապահության նախկին և ներկայիս նախարարների պաշտոնը զբաղեցնող Ա.Թորոսյանն ու Ա.Ավանեսյանն են:

Այդ պաշտոնյաները.

  1. Կատարել են ԴՆԹ նույնականացման սարքավորումների աննպատակ, շուկայականից էապես թանկ գներով գնումներ, որը չի արագացրել նույնականացման գործընթացը (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/290860646081733):
  2. Արհամարհել և անտեսել են մասնագետների խորհուրդներն՝ ուղղված նույնականացման գործընթացի արագացմանը (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/245992287235236):
  3. Բացահայտ սուտ և կեղծիք են տարածել Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս (https://www.facebook.com/arshak.petrosyan.50/posts/3711201805601053):
  4. ՁԻԱՀ-ի կենտրոնի գենետիկական լաբորատորիայի բոլոր աշխատակիցներին ազատելով աշխատանքից՝ պարալիզել են այդ կարևորագույն օղակի աշխատանքը և բազմափորձ մասնագետներին չեն ներգրավել զոհվածների նույնականացման հետազոտություններում (https://www.facebook.com/unionhealthcareworkers/posts/202929994900137):
  5. Այսօր էլ շարունակում են անամոթաբար ստել, թե աշխատել են ապահովել թափանցիկ տեղեկատվություն այս հարցում, մինչդեռ առավելագույնս թաքցրել են այն:

Հարց 1․ Սա հանցավոր անգործությո՞ւն է, թե միտումնավոր չարագործություն:

Հարց 2․ Ո՞ւմ իմացությամբ և թողտվությամբ են այս ամենն արել ՔՊ ցուցակի 10-րդ և 15-րդ հորիզոնականը զբաղեցնող Ա. Թորոսյանն ու Ա. Ավանեսյանը, որոնք ցանկանում են վերարտադրվել ու շարունակել գործած ավերն առողջապահության ոլորտում:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն