Երևանի կենտրոնում սպանվածը հացառատցի Հովոն է. մանրամասներ

Չորեքշաբթի առավոտյան Երևանի կենտրոնում կրակոցների հետևանքով սպանվել է հացառատցի Հովո անունով անձնավորությունը, որը ռուսաստանահայ գործարար Մարդոյան Ռաֆիկի՝ Քյավառցի Ռաֆոյի մտերիմ շրջապատից է։

Ըստ 24News-ի տեղեկությունների, Մարդոյանն ու իր ուղեկիցները Երևան էին ժամանել երեկ տեղի ունեցած մեկ այլ հայտնի սպանությունից հետո՝ մասնակցելու «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի եղբոր հուղարկավորությանը։

Հիշեցնենք, որ դեռևս անհայտ անձը երեկ Էջմիածնի մուտքի մոտ կրակահերթով սպանել էր քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի եղբորը՝ Արմեն Ասատրյանին։

Մեզ հասած տեղեկություններով, Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության իրական թիրախը եղել է հենց Քյավառցի Ռաֆոն, այլ ոչ թե նրա ընկեր Հացառատցի Հովոն։

Mediaport տելեգրամյան ալիքի աղբյուրի փոխանցմամբ, մարդասպանի թիրախը՝ Ռաֆայել Մարդոյանը (Քյավառցի Ռաֆո) գտնվել է զրահապատ մեքենայում:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 10։50-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» դիմաց, տղամարդու դի կա։