Միայն թուրքը այսպես կարող էր վարվել հայ զինծառայողների մարմինների հետ․ հրապարակվել են կադրեր Աբովյանի դիահերձարանից (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների ծնողները մտել են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի դիահերձարան, որտեղ ամիսներ շարունակ թաքցվել են զոհված զինծառայողների մարմինները։

Ծնողները դեպքի վայրից հաղորդում են, որ ոչ մի սառնարան այնտեղ չկա, հերոսների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նետված են հատակին, տարածքում տիրում է գարշահոտ, քանի որ մասունքներն արդեն նեխել են:

Այս խայտառակ կադրերը ծնողները հրապարակել են քիչ առաջ:

Միայն թուրքը այսպես կարող էր վարվել հայ զինծառայողների մարմինների հետ, ինչպես Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է վարվում: