Բա ո՞նց 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան աներ, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ են գերեվարում․ Սերժ Սարգսյան

Ես կապված եմ բանակի հետ, ես միշտ այդ բանակը իմն եմ համարել, բայց երբ այդ բանակին ստորացնում են, իր հիմար լեզվով ասած, «ատամները ջարդում են» ՝ բա չամաչե՞մ ես։ Մասիսում  «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման զինվոր է գերեվարում, իսկ  հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Սահմանում ոչինչ չի անում էդ կապիտուլյանտը։ Ես, իհարկե, հասկանում եմ այդ հրամանատարների հոգեվիճակը, բայց նրանց ձեռքերը կապված են։ Չի կարող այդպես շարունակվել։ Բա ո՞նց 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան աներ, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ են գերեվարում-տանում։ Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք.․․»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ավելին՝ տեսանյութում։