Ոստիկանները շրջափակել են Հանրապետության հրապարակում տեղադրված բեմահարթակը

Ոստիկանությունը հունիսմեկյան համերգից մեկ ժամ առաջ մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում։ News.am–ի թղթակիցը  հաղորդում է, որ ոստիկանները շրջափակել են Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ բեմահարթակը։ Ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև Կառավարության շենքի հարակից փողոցներում։

Հրապարակ մտնող փողոցները փակ են երթևեկության համար։

Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում երեխաների պաշտպանության օրվա առթիվ  ժամը 21։00–ին նախատեսված է համերգ, այս պահի դրությամբ, հրապարակը սակավամարդ է։