ԱՄԷ-ում դատարկ տաղավարի խայտառակությունը շարունակվում է. ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ տարածքով ամերիկյան զենք տեղափոխելու փորձի համար։

Խոսքը վերաբերում է ԱՄէ-ի ցուցադրության համար ՌԴ տարածքով տեղափոխվող զենքին, որն այդպես էլ տեղ չհասավ, և Հայաստանը խայտառակվեց միջազգային հանրության առջև, իսկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, իբր, ծառայողական քննություն նշանակեց, որի հետևանքով որևէ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց։

Հայկական տաղավարի համար նախատեսված զենքը մինչ այս պահը գտնվում է ՌԴ տարածքում, քանի որ Արշակյանի ղեկավարած կառույցը պաշտաճ չէր տեղեկացրել ռուսական կողմին, որ խմբաքանակում առկա են նաև ամերիկյան զինատեսակներ։

Իսկ Հայաստանի Հանրապետությունը նախ ծաղրուծանակի վերածած, ապա քրեական պատմության մեջ գցած Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 17-րդ համարն է, Փաշինյանի հետ քարոզարշավների է գնում։