Նրանք ոչինչ չեն հասկանում․ Ժիրինովսկին առաջարկել է մինչև 30 տարեկանը մանկական տարիք համարել

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մանկական տարիք համարել մինչև 30 տարեկանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եկեք տարիքն ավելացնենք. երեխա կհամարվեն նրանք, ում 30 տարին չի բոլորել։ Նրանք ոչինչ չեն հասկանում մինչև 30 տարեկանը, նրանք բոլորը երեխաներ են»,- Պետդումայի լիագումար նիստում դիմել է նա պատգամավորներին Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Ժիրինովսկին առաջարկել է ավագ սերունդ համարել նրանց, ովքեր բոլորել են 70-ը։ «Իսկ միջին սերունդը ամենաոսկին է։ Աշխատեք, 35-ն անց ընկերներ, ամբողջ հույսը ձեզ վրա է»,- ասել է նա։

Անցած տարվա դեկտեմբերին Պետդուման օրենք ընդունեց երիտասարդության տարիքը մինչև 35 տարեկան բարձրացնելու մասին։